Համահայկական ամառային խաղերն արդեն 25 տարի է, ինչ միավորում են Հայաստանի ու սփյուռքի երիտասարդներին: Գյումրիում մեկնարկած 8-րդ խոշոր ստուգատեսն այս տարի հայրենիք է բերել 41 պետության 181 քաղաքի ավելի քան 7000 պատվիրակի: Խաղերի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
Երևանի պատվիրակությունը կարևոր այս իրադարձությանը մասնակցում է 425 մարզիկներով և մասնակցության հայտ է ներկայացրել բոլոր մարզաձևերում:
Ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերի համար կխաղարկվի 107 հավաքածու մեդալ:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ