Օգոստոսի 6-ին, ժամը 12:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 16-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Ս․ Փ․, ծնված 1941 թ․) և «Chevrolet» (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Ս․ Փ․-ն տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղևոր Բ․ Փ․-ին (ծնված 1955 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․Պ․-ն (ծնված 1963 թ․) և Ն․ Պ․-ն (ծնված 1988 թ․) հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ։
Կարդացեք նաև
ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ