Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Մի բան հստակ է, գիտակցել, որ պատերազմն ավարտված չէ, պետք է չհանձնվել և պայքարել հանուն խաղաղության. Արման Թաթոյան

Օգոստոս 06,2023 10:15

Վերջերս Երևանում տեղի ունեցավ արցախյան պատերազմից տուժած երեխաների մասին պատմող «ԱՍՔ ԿԱՊՈՒՅՏ ԵՐԿՆՔԻ» (The Tales of The Blue Sky ) վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում Վրույր Թադևոսյանը ներկայացնում է արցախյան 44-օրյա պատերազմին ականատես երեխաների ապրումները, պատերազմի ու խաղաղության մասին նրանց պատկերացումները, գյուղական կենցաղն ու առօրյան։

Ցուցադրությանը հրավիրված էր նաև Արման Թաթոյանը, որը ներկաներին հղեց իր խոսքը․ «Ֆիլմը մեզ տեղափոխում է դեպի 44-օրյա պատերազմի սարսափելի օրեր, հիշողություններ: Ցավոք, պետք է փաստեմ, որ պատերազմն ավարտված չէ, այն դեռ շարունակվում է, պարզապես բնույթն է փոխվել. թշնամու կողմից այն իրականացվում է այլ քայլերով:

Արցախում այս պահին պայքար է հանուն ինքնության եւ խաղաղության: 30 000 երեխա շուրջ 8 ամիս պայքարում է իր խաղաղ և անհոգ մանկության համար՝ չունենալով անգամ տարրական միջոցներ՝ իրենց մանկությունը վայելելու համար: Ցանկացած երեխա պետք է ունենա անհոգ մանկություն, որից, ցավոք, այս պահին զրկված են Արցախի երխաները:

Մի բան հստակ է, գիտակցել, որ պատերազմն ավարտված չէ, պետք է չհանձնվել և պայքարել հանուն խաղաղության, հանուն արժանապատիվ եւ անվտանգ ապրելու համար»:

«ԹԱԹՈՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031