ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի թվիթերյան գրառումը
Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում է որպես Ադրբեջանի տարածք:
Ինչպես երևում է, Հայաստանն «անհետանում է» քարտեզից. սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քարոզչություն և հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք:
Հայաստանի շրջանները, մայրաքաղաք Երևանն ու Սևանա լիճը երևում են ադրբեջանական տեղանուններով: Սա առաջին դեպքը չէ: Կեղծ մատնանշումներով Ադրբեջանը մշտապես իր հանրությանը հակահայկական տրամադրություններով է սնում: Որպես տարածաշրջանի համար դատապարտելի և անընդունելի վարքագիծ` այն պետք է վճռականորեն մերժվի բոլորի կողմից ամբողջությամբ:
Կարդացեք նաև
1/2 Azerbaijani stateTV just broadcasted 35-minute “film” which, in short, presents whole sovereign territory of Republic of #Armenia🇦🇲as Azerbaijani territory. As seen⬇️, Armenia “fades” from map. This is nothing short of open propaganda &blatant threat agnst sovereign neighbor. https://t.co/63duSnlU5h pic.twitter.com/jGboh1kbBe
— Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) August 5, 2023