Լրահոս
Օրվա լրահոսը

Բախվել են 4 ավտոմեքենաներ, կողաշրջվել

Օգոստոս 06,2023 20:30

Օգոստոսի 6-ին, ժամը 15:01-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1989 թ․), «Toyota» (վարորդ՝ Դ․ Ս․, ծնված 1991 թ․), «Toyota» (վարորդ՝ Շ․ Մ․) և «Nissan» (վարորդ՝ Ն․ Խ․, ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, իսկ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Ս․-ն (ծնված 1995 թ․) հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները փակել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել բոլոր ավտոմեքենաները և տեղի ուժերի հետ համատեղ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Շ․ Մ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ։

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Հարգելի լրագրող,այն ինչ հրապարակել եք լսելով միայն,,տուժողի,, կողմից հնչեցված բողոքների հիման վրա,իբր նսվաստացված,արհամարհված,զրկանքներ կրած մի անհատի,չի համապատասխանում իրականությանը,կխնդրեի լսեք նաև զոհվածի ծնողներին,հերիք չէ սարի պես ՏՂԱ են կորցրել,դրան ավելացավ նաև հարս կոչեցյալի ոչ պատշաճ վերաբերմունքն ու արհամարհանքը,կեղծ բողոքներ է ներկայացնում իրավապահ մարմիններին ,տարբեր գերատեսչություններին,խանգառում մարդկանց անդորրը,,,,կխնդրեմ ծնողների զրույցից հետո, հրապարակել նաև ծնողների տեսակետն ու հոգեվիճակը,,,կարող եմ տրամադրել հասցե և հեռախոսահամար,կանխավ շնորհակալ եմ,,

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031