«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Համահայկական խաղերին Արցախի պատվիրակությունը մասնակցում է շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած փոքրաթիվ քանակի մարզիկներով, որոնց հրավերով ներկա եմ խաղերի բացման արարողությանը։
Մարզադաշտում գտնվող աշխարհասփյուռ հայությունը իր բացառիկ միասնական աջակցությունը ցուցաբերեց արցախցի մարզիկներին։
Մենք միշտ ձեր կողքին ենք, սիրելի արցախցիներ։