Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցում է նաև Ստեփանակերտի թիմը։ Գյումրիում տեղի ունեցող մարզական շքերթին առանձնահատուկ ծափահարություններով դիմավորեցին նրանց։
Հանդիսավոր բացման միջոցառումը վարող ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտարարեց, որ եռամիասնության ջահերից մեկը երեկ վառվել է Ստեփանակերտում։ Նրանք կմասնակցեն 6 սպորտաձևերում։ Արցախի ջահակիրը Եվրոպայի բռնցքամարտի չեմպիոն Էրիկ Առուսամյանն էր։
«Այս դժվարին իրավիճակում ողջ հայությունը ձեզ հետ է»,- այսպես ոգեշնչեցին արցախցիներին։
Չնայած դժվարություններին` Գյումրի են ժամանել նաև Ուկրաինայից։
Կարդացեք նաև
Համահայկական խաղերի պաշտոնական բացմանը ներկա են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Չենք սխալվի, եթե ասենք` հանրապետության ոստիկանական ուժերը կենտրոնացած են Գյումրիում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ