Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենի հետ։
Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են Հրվ․ Կովկասի զարգացումների և այդ շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի, սևծովյան հացահատիկային նախաձեռնության վերաակտիվացման, Սև ծովի անվտանգության և ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված հարցեր։
Թարգմանությունը՝ Region Monitor տելեգրամյան ալիքի