Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում ենք դադարեցնել զինծառայողների հանդեպ իրականացվող էժանագին հետապնդումները և անհապաղ բացահայտել փոխգնդապետ Արա Մխիթարյանի սպանության մեջ մասնակցող բոլոր մասնակիցներին․ հայտարարություն

Օգոստոս 05,2023 17:02

ՀՀ քննչական կոմիտեի 04.08.2023 թ. պաշտոնական հայտարարությունից զինված ուժերի սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով ակնհայտ երևում է, որ օրվա իշխանության համար Հայոց բանակը և սպայակազմը որևէ արժեք չեն ներկայացնում, վերոնշյալը ապացուցվում է զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանի, արդեն իսկ, սպանության հանգամանքների կոծկմամբ:

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի հուղարկավորումից գրեթե մեկ շաբաթ անց Քննչական կոմիտեն հպարտությումբ հայտարարել է, որ երեք զինծառայողների կողմից ծանր հանցագործության մեջ մեղադրելով սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, ինչպես նաև, որ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

Առնվազն մեզ համար ակնհայտ է, որ օրվա իշխանությունը՝ իրավապահ համակարգի հետ համատեղ, գրեթե չորս տարի զբաղված է եղել փոխգնդապետ Արա Մխիթարյանի սպանության մեջ մասնակցող անձանց շրջանակը բացահայտելու և քրեական պատասխանատվության կանչելու փոխարեն քրեական գործով որպես տուժող և վկա անցնող զինծառայողների հանդեպ ճնշում ստեղծելու ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի «բարելավված» դատական համակարգի միջոցով վերջիններիս խիզախության և ճշմարտությունը ներկայացնելու համար պատժելու ուղղությամբ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը արհամարհել է այն հանգամանքը, որ դատավարության ժամանակ տուժող սպաներից մեկը դատարանում հայտարարել է, որ իր ցուցմունքները քննիչի կողմից կեղծվել են, սակայն սպայի կողմից մատնանշված որպես ցուցմունք կեղծող քննիչը, բարեբախտաբար, արժանանում է պաշտոնի բարձրացմանը՝ արժանանալով քննչական կառույցի մարզային վարչության ղեկավարի պաշտոնին:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունն իր զորակցությունն է հայտնում զինված ուժերի սուտ մատնության համար մեղադրվող սպաներին, պահանջելով օրվա իշխանություններից դադարեցնել զինծառայողների հանդեպ իրականացվող էժանագին հետապնդումները, անհապաղ բացահայտելով փոխգնդապետ Արա Մխիթարյանի սպանության մեջ մասնակցող բոլոր մասնակիցներին:

Հ.Գ. Քննչական մարմնի կողմից այս անհաջող քննչական գործունեությունները հնարավոր է, որ մի օր ավարտված կլինեն նաև դիվանագիտական սկանդալով, քանի որ երեք զինծառայողներից մեկը դեպքից որոշ ժամանակ անց զորացրվել է և ընտանիք է կազմել Հայաստանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի աշխատակցի հետ:

ՀՀ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031