Մայրաքաղաքի «Միկա» մարզահամալիրում ավարտվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ սամբոյի միջազգային մրցաշարը, որին մասնակցել են 21 երկրների մարզիկ-մարզուհիներ։ Սա մարզաձեւի պատմության առաջին ու միակ միջազգային մրցաշարն է, որտեղ խաղարկվում են Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի մրցանակները։
Եզրափակիչ գոտեմարտերից հետո որոշվել են ըստ քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները, որոնք արժանացել են Գագիկ Ծառուկյանի սահմանած խոշոր դրամական մրցանակներին․ 1-ին տեղը՝ $ 10000, 2-րդը` $ 5000, 3-րդ տեղերը՝ $ 3000-ական, իսկ հաղթող սամբիստների մարզիչները՝ $ 1000-ական։
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները հաջող են հանդես եկել մրցաշարում եւ ընդհանուր առմամբ նվաճել են յոթ մեդալ։ Դավիթ Հովսեփյանը՝ 58 կգ քաշային կարգ, Մաքսիմ Մանուկյանը՝ 64 կգ, Վահագն Չալյանը՝ 88 կգ եւ Արսեն Խանջյանը՝ 98 կգ, պարտության են մատնել բոլոր մրցակիցներին եւ արժանիորեն բարձրացել պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին։ Կանանց պայքարում Վարսիկ Գրիգորյանը 54 կգ քաշային կարգում արժանացել է երկրորդ մրցանակի, իսկ 71 կգ քաշայիններ Կառլեն Մահինյանը, Արամ Աղաջանյանը եւ 79 կգ՝ Բորիս Շատվերյանը բավարարվել են բրոնզե մեդալով։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ