Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սեպտեմբերին նախագիծը մտնի ԱԺ, հոկտեմբեր- նոյեմբերին տեղի կունենա ԱԺ-ում քննարկումների փուլը»․ Ավետիք Չալաբյան

Օգոստոս 05,2023 13:23

«Մեր հանրապետության մոտ 600 հազար քաղաքացիներ, որոնք գրանցված չեն ՀՀ տարածքում, բայց ՀՀ քաղաքացիներ են և օգտվում են ընտրական իրավունքից, «ՀայաՔվեի» առաջին փուլում փաստացի զրկված են եղել այդ իրավունքի իրացումից»,- «ՀայաՔվեի» ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը։

Նա նշեց, որ ԿԸՀ-ն նախկինում ինչ-որ իմաստով խուսափում էր այդ խնդրին լուծում տալուց, ու ասաց, որ եթե շարունակի այդպես, իրենց հաջորդ փուլը լինելու է ՍԴ դիմելը։

Հիշեցմանը՝ հայտարարում էին, որ աշխատելու են նաև ՔՊ խմբակցության հետ և հարցին՝ ի՞նչ աշխատանք է տարվում, Ավետիք Չալաբյանը պատասխանեց․ «Դեռ հնարավորություն չենք ունեցել աշխատել ՔՊ խմբակցության անդամների հետ։ ՀՀ մարզերում մի շարք համայնքներում ՔՊ անդամներ՝ անգամ տեղական ավագանու անդամներ միացել են «ՀայաՔվեին»։ Միացել են՝ սկզբունքորեն հիմնավորելով, որ մենք հենց մեր սեփական ղեկավարությանը երբևէ մանդատ չենք տվել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու։ Իրենց դեպքում եղել է բողոքի գործողություն սեփական կուսակցության ղեկավարության դեմ։ Սա կարևոր նախադեպ է, որ առաջիկա շաբաթներին ու ամիսներին այս գաղափարը տարածվելու է հենց ՔՊ-ի ներսում։ ՔՊ-ի ավելի ու ավելի անդամներ հետ են կանգնելու Արցախի հանձնման կործանարար ուղեգծից»։

Հարցին՝ ի՞նչ ժամկետներում հնարավոր կլինի խորհրդարանում նախագիծը տեսնել, Ավետիք Չալաբյանը պատասխանեց․ «Ժամկետները պայմանավորված են օրենսդրությամբ։ Երկու շաբաթ հետո մենք արդյունքները կներկայացնենք ԿԸՀ։ ԿԸՀ-ն ունի մինչև մեկ ամիս, որպեսզի վավերացնի ստորագրությունները, և դրանից հետո օրենքի նախագիծը օրենքի ուժով մտնի ԱԺ։ Մինչև մեկ ամիսը կարող է լինել և′ երեսուն օր, և′ մեկ օր։ Դժվար է ասել՝ ԿԸՀ-ն ինչքան ժամանակ կվերցնի դա իրականացնելու համար։ Առավել ևս դրան զուգահեռ տեղի են ունենալու Երևանի քաղաքային ավագանու ընտրություններ, որում ունի ԿԸՀ-ն ունի անմիջական և շատ ինտենսիվ ներգրավվածություն։ 58 հազար ստորագրություն անհատապես ստուգելը ևս աշխատատար գործընթաց է։ Եթե ԿԸՀ-ն իրեն հատկացված ամբողջ մեկ ամիսն օգտագործի, այդ դեպքում օրենքի նախագիծն ԱԺ կմտնի սեպտեմբեր ամսվա վերջում։ Դրանից հետո ԱԺ-ն ունի երկու ամիս այն դիտարկելու և քվեարկության դնելու համար։ Դա այն ժամանակն է, որը մենք նախատեսել ենք։ Եթե սեպտեմբերին նախագիծը մտնի ԱԺ, հոկտեմբեր- նոյեմբերին տեղի կունենա ԱԺ-ում քննարկումների փուլը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031