Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գովազդային շուկայի խոշոր խաղացող «Մեդիա Հաուս Արմենիա»-ի տնօրենն Արայիկ Հարությունյանի եղբայրն է․ ՍիվիլՆեթ

Օգոստոս 05,2023 13:15

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արման Հարությունյանը, 2020-ից «Մեդիա Հաուս Արմենիա» ընկերության ֆինանսական տնօրենն է։ «Մեդիա Հաուս Արմենիա»-ի 50 տոկոսի սեփականատերը պետությունն է՝ հանձին Հանրային հեռուստաընկերության, մյուս 50 տոկոսը պատկանում է քաղաքացի Վարդան Գրիգորյանին։

Այս ընկերությունը ներկայում հայաստանյան հեռուստատեսային գովազդի վաճառքի խոշոր խաղացողներից է։ «Մեդիա Հաուս Արմենիան» հեռուստատեսային գովազդի վաճառքի միասնական կենտրոն է, որը շուկայի վերադասավորման արդյունքում 2020-ից իրականացնում է մի շարք հայաստանյան հեռուստաալիքների գովազդային եթերաժամանակի վաճառք»,- ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։

Արման Հարությունյանը ՍիվիլՆեթին պարզաբանեց, որ ընկերությունում աշխատում է 2020-ից։ Սա այն ժամանակահատվածն է, երբ կառավարությունը որոշեց Հանրային հեռուստաընկերությանը թույլատրել գովազդներ ցուցադրել և եկամուտներ ստանալ։ Ենթադրվում է, որ «Մեդիա Հաուս Արմենիա»-ն ստեղծվել է դեպի Հանրային հեռուստաընկերություն գովազդների հոսքով զբաղվելու, դրանք կառավարելու ու գովազդների վաճառքը կազմակերպելու նպատակով։

Արման Հարությունյանն ասաց՝ տեղյակ չէ, թե ինչու է Հանրային հեռուստաընկերությունը որոշել բաժնետեր դառնալ այս ընկերությունում։ Հանրային հեռուստաընկերությունից էլ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել՝ պարզաբանելու ընկերության բաժնեմասի ձեռքբերման գործարքը։

«Ես այդ իրավական գործընթացներից տեղյակ չեմ։ Նախօրոք հենց այդպես գնացել է գործընթացը։ Մյուս կողմն էլ պետք է լինի «Շանթ» հեռուստաընկերությունը, հիմա գրանցման փուլում է, ինչքան գիտեմ։ Ամեն դեպքում՝ ինչ գործարք է եղել ու ինչպես է եղել, չեմ կարող ասել։ Ես այս ընկերությունում ընդամենը վարձու աշխատող եմ ու մնացած գործընթացներից տեղյակ չեմ, ոչ էլ դրանք իմ տիրույթում են»,- ասաց Հարությունյանը։

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ Հարությունյանի աշխատավարձը ձևավորվել է «Մեդիա Հաուս Արմենիա» ՍՊԸ-ից։ Մեկ տարվա ընթացքում նա ստացել է ավելի քան 9 մլն դրամ եկամուտ, 748 հազար դրամ էլ ստացել է Երևանի քաղաքապետարանից։ Վերջինը, հավանաբար, որպես ավագանու անդամ կատարած ծախսերի փոխհատուցումն է։

Հարությունյանը 2021-ի հունիսի դրությամբ ունեցել է ընդամենը 210 000 կանխիկ դրամ, ինչպես նաև բանկում 2,5 մլն դրամի ավանդ։

2022-ի վերջին Հարությունյանը և նրա կինը 39,2 մլն դրամով բնակարան են ձեռք բերել «Դեֆանս Հաուզ» կառուցապատողից՝ ներգրավելով 25,4 մլն դրամ վարկ: Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե մնացած գումարը, որը 13 մլն դրամից ավելի է՝ ինչպես են վճարել ինքն ու կինը։ Ասաց՝ մինչ այդ ավանդ է ունեցել, որը բանկից հանել է, բացի այդ կնոջ միջոցներն են օգտագործել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031