ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գրառումը
Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մայրաքաղաք Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել։
Հետեւաբար բոլոր «լուրերը», թե իբր ՀՀԿ-ն դիտարկում է Արմեն Աշոտյանին առաջադրել Երեւանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու՝ կեղծ են ։
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ մեկին ու, այդ թվում՝ Անդրանիկ Թեւանյանին չի առաջարկել դիտարկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի թեկնածությունը։
Կարդացեք նաև
ՀՀԿ քաղաքական օրակարգը հստակ է ու պարզ.
1. Կապիտուլյանտի հեռացում։
2. Արցախի հարցի հայանպաստ լուծում՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
3. Հայաստանի ազգային պետականության պահպանում։