Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամերիկաբնակ Արփինե Տերտերյան․ «Առաջներում էլ շատ լավ բան չէի տեսնում, ինչ կատարվում էր երկրում, բայց ինչ Հայաստանում տեղի է ունենում վերջին հինգ տարիներին, նման բան չեմ տեսել»

Օգոստոս 05,2023 11:37

«Արդեն 23 տարի բնակվում եմ Լոս-Անջելեսում եւ ամեն տարի գալիս եմ Հայաստան։ ։ Ցավում եմ դրա համար։ Ու հիմա որ նայում եմ Նեմեսիսի հուշարձանին ու տեսնում դատարկ տեղեր նոր անունների համար, վստահ եմ՝ դրանք շատ շուտով լրացվելու են»,-Հայ վրիժառուների Նեմեսիս հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելու արարողության ավարտին ասաց Aravot.am-ի հետ զրուցելու ցանկություն հայտնած Արմինե Տերտերյանը (լուսանկարում)։

«Ես դրսի ուժերին չեմ մեղադրում։ Այն, որ ասում են․ մեր բանակը պարտվեց, որովհետեւ պատերազմում էր վեց խոշոր երկրի հետ, որովհետեւ զինված չէր, պատրաստ չէր, զենքերն էին հին, ես դրան չեմ հավատում։ Մեր բանակը կհաղթեր, մեր բանակին զոռով պարտության տարան, ստիպեցին, որ պարտվեր։ Պարտվեց ոչ թե բանակը, այլ պարտվեց մեր իշխանությունը։ Մեր բանակը միշտ էլ պատրաստ է եղել։ Մեր նորածին բանակը եթե 90-ականներին հաղթեց, այսպես կոչված, 80-ականների զենքով, անգամ անզեն, երբ մի քանի հոգով մի որսորդական հրացան ունեին, հիմա էլ կհաղթեր, անկախ նրանից, թե ում հետ է կռվում։ Թուրքերը երբեք քաջ չեն եղել։ Ու հիմա ես ցավ եմ ապրում թե ասելուց, թե այդ ամենը վերապրելուց։ Լոս Անջելեսում ապրող շատ ու շատ հայեր այս նույն կարծիքին են։ Երբ կողքից նայում ես այս ամենին, պարզ տեսանելի է, որ դավաճանություն է եղել։ Բայց զինվորը չի դավաճանել»,-ասաց ամերիկաբնակ մեր հայրենակից, բուժաշխատող Արմինե Տերտերյանը։

Նելլի Հարությունյան

Իսկ իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանը ասաց․»Այսօր ինձ բախտ է վիճակվել ներկա գտնվել շատ խորհրդանշական, Հայաստանի համար ազգային արժանապատվության ասպետների հուշարձանի մոտ կայացած հերոսական հայրենասիրության միջոցառմանը ու եւս մեկ անգամ խոնարհվել այն մարդկանց հիշատակի առջեւ, որոնք կյանքը չեն խնայել Հայրենիքի ազատության, արժանապատվության համար։ Նրանց ոգին մեզ պետք է ոգեշնչի միջազգային հարաբերություններում կյանքի նոր որակի։

Որպես միջազգային իրավունքի մասնագետ, ցեղասպանության՝ մարդկության դեմ ուղղված եւ պատերազմական հանցագործությունների հարցերով կրթվել եմ Կանադայում, Հաագայում, Ֆինլանդիայում, Սինգապուրում։ Եվ իմ համար, ինչպես եւ՝ միջազգային հանրության այդ բնագավառի մասնագետների համար, նման հանցագործությունները ինչպես իրավական, այնպես էլ մարդկային առումով չունեն վաղեմության ժամկետ։ Այսպիսի հանցագործությունների դեմ պայքարելու համար պետությունների համերաշխություն, կամք է հարկավոր։ Եվ որեւէ մեկը չպետք է մնա անպատիժ անկախ կատարման վաղեմությունից եւ զբաղեցրած պաշտոնից ու դերակատարության աստիճանից»։

Տիկին Հարությունյանը հիշեցրեց նաեւ, որ ցեղասպանությունն ուրանալը եւս հանցագործության տեսակ է։ Ու զարմանալի չէ, որ մի շարք երկրներ, օրինակ, Ֆրանսիան, Շվեյցարիան, ոչ միայն ճանաչել են ցեղասպանությունը, այլեւ դրա ուրացումը, միջազգային տերմինոլոգիայով՝ այդ արարքների հերքումը, քրեորեն պատժելի են համարել, որովհետեւ այստեղ առերեսվում են ոչ միայն ազգային, այլեւ համամարդկային արժեքները։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031