Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուրգեն Մելիքյան․ «Ինձ համար ամենամեծ իրադարձությունն այն է, որ այսօր Արցախում ծնունդ ենք ունենում»

Օգոստոս 05,2023 09:17

1922 թվականի օգոստոսի 4-ին Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին` Թուրքիայի ռազմական նախարար Էնվերին վերացնելու առիթով, որ իրականացրել է շուշեցի վրիժառու Հակոբ Մելքումովը, Երեւանի կենտրոնում տեղադրված Նեմեսիսի հուշարձանի մոտ կազմակերպված հարգանքի արարողության ժամանակ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, Քաշաթաղի  բազմազավակ ընտանիքների հիմնադրամի գործադիր տնօրեն Գուրգեն Մելիքյանը օրվա խորհրդի մասին Aravot.am-ին ասաց․«Հայ մոր արգանդը վստահաբար չի չորացել։ Ինձ համար ամենամեծ իրադարձությունն այն է, որ Արցախում ծնունդ ենք ունենում։ Այսօր Արցախում ծնվել է մեր 33799-րդ երեխան։ Սա ամեն ինչ է, այսինքն, Արցախի բնակչության մեկ քառորդը։ Դա հենց այն տղաներն են, որ մեզ ապրեցնելու են, մեր ժողովրդին ապրեցնելու են։ Սա է խորհուրդը»։

Իսկ Սերժ Սրապիոնյանը շարունակեց․ «Եվ սա նշանակում է, որ այս վրիժառու սերունդը, երբ թվում է, թե պատմությունն անցյալ է, շարունակվում է հայ մարդու մեջ։ Պատահական չէ, որ 105 տարի առաջ Սեբաստացի Մուրադը երկիրը պաշտպանում էր թուրք-թաթարներից, զոհվեց, 40 տարի առաջ այս օրը Լիսբոնում հայ տղաները, որպեսզի արթնացնեն աշխարհի խիղճը, գնացին ինքնազոհման։ Այս հուշարձանի վրա փորագրված անուններն ել լուծեցին մեր ժողովրդի արդարացի վրեժը՝ ցեղասպանության բոլոր կազմակերպիչներին վերացրին։

Այն կարծիքը, թե հայ ժողովուրդը հաշտվել է իր պարտության հետ, ոչ մի քննություն չեն բռնում։ Վկան այս հուշարձանն է եւ այս օրերը, որ մենք հավաքվում ենք։ Թվում է, թե մենք սակավաթիվ ենք, բայց մեզ հետ մեր ժողովուրդն է։ Մենք այս վրեժի զգացողությունը միշտ պետք է վառ պահենք, որովհետեւ անկախ նրանից՝ ինչ ազգության, ինչ կուսակցության ներկայացուցիչ է, եթե հայ ժողովրդին դավ ու դառնություն է բերել, պիտի պատժվի։ Արդար վրեժը գենետիկ ժառանգականություն է, հայ մարդու մեջ։ Հայ մարդը երբեք անարդար վրիժառության հետեւից չի գնա։

«Նեմեսիս» անունով ստեղծագործություն ունի Դանիել Վարուժանը, որը հենց արդար վրիժառության ջատագովն էր։ Ու մենք մնում ենք Վարուժանի հետեւորդները»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031