Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գեւորգյան․ «Հայ վրիժառուները կանխել են նոր համամարդկային ոճրագործությունները»

Օգոստոս 04,2023 23:21

101 տարի առաջ օգոստոսի 4-ին հայ վրիժառու, շուշեցի Հակոբ Մելքումովը Միջին Ասիայում գնդակահարեց Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից  Էնվերին։ Հայ մեկ այլ վրիժառու Արտաշես Գեւորգյանի թոռը՝ Արմեն Գեւորգյանը, իր մի խումբ համախոհների հետ հարգանքի արարողություն  էր կազմակերպել Երեւանում տեղադրված հայ վրիժառուների ՆԵՄԵՍԻՍ հուշարձանի մոտ։ Հավաքվել էին մտավորականներ, հայրենիքի ներկայով ու ապագայով մտահոգված քաղաքական, հասարակական, ռազմական եւ հանրային գործիչներ, շարքային քաղաքացիներ։

Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Գեւորգյանը ասաց․«Մեզ եւ մեր նման մտածողներին թուրքերը եւ նրանց նման մտածողները հաճախ քննադատում են, թե վիրավորում ենք թուրքերի ինքնասիրությունը։ Բայց պետք է հիասթափեցնեմ այդպիսիներին։ Նախ, Թուրքիայի դատարանն էր այդ հանցագործներին մահապատժի դատապարտել, եւ մեր նախնիները ի կատար են ածել հենց Թուրքիայի դատարանի վճիռը։ Բայց դա էլ հարցի երկրորդ կողմն է, եւ այստեղ միայն հայկական գործոնը չէ։ Կատարվել էր ցեղասպանություն ոչ թե եւ ոչ միայն հայերի դեմ, այլ` մարդկության դեմ է ոճրագործություն իրականացվել։ Այնպես որ, Նեմեսիսի վրիժառուները կանխել են նաեւ նոր համամարդկային ոճրագործությունները»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031