Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Twitter-ում գրել է.
«Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վատթարացող իրավիճակից: Առանցքային է ապահովել տեղաշարժի ազատություն և լուծել մարդասիրական հրատապ կարիքները: ՆԱՏՕ-ն խրախուսում է բոլոր շահագրգիռ կողմերին կրկնապատկել ջանքերը Հայաստանի-Ադրբեջան բանակցված համաձայնության հասնելու ուղղությամբ»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ