Անհետ կորածների հարազատները, ծնողները, ինչպես հայտնել ենք, այսօր կառավարության շենքի մոտ պետք է բողոքի ցույց անեին: Բայց կառավարության շենքին չմոտեցան, հրապարակում քննարկեցին ու որոշեցին գնալ նախ Ազգային ժողով ու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հանդիպել:
Մեր տեղեկություններով՝ Ազգային ժողովում ծնողներին ընդունել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հրավիրել է հանդիպման: ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց դա ու ասաց, որ այս պահին ընթանում է փակ հանդիպումը: Հանդիպման մանրամասները ավելի ուշ կներկայացնենք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ