«Դա թատերական բեմադրություն է, որպեսզի ՀՀ իշխանությունները լեգիտիմ իրավունք սարքեն Ադրբեջանի հետ համագործակցության, Ադրբեջանից ապրանք վերցնելու հնարավորությունը միակը համարեն, որ ասեն՝ տեսեք, մենք ուղարկեցինք ապրանք, փակ է ճանապարհը, ռուսները չեն բացում, լրիվ ռուսներն են մեղավոր»,- «Հենարան» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ խոսելով այն փաստի մասին, որ Ադրբեջանը թույլ չի տալիս՝ Հայաստանի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը հասնի Արցախ։
Հենրիխ Դանիելյանն ասաց, որ սա Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունն է, բայց իրենք դա թույլ չեն տալու և «տեսանելի ապագայում նրանց քշելու են»․ «Նիկոլը փորձում է բոլորի վրա մեղքը գցել, բայց իրական մեղավորը նա է։ Արցախում գտնող քույրերին ու եղբայրներին պիտի ասենք, որ նրանք իսկական պայքարի ջահը տանող տեսակ են, որոնք պայքարում են իրենց հողում ապրելու իրավունքի համար։ Մենք էլ նրանց կողքին ենք լինելու և պայքարի ջահը տանելու ենք մինչև հաղթանակ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից