Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Երեւանի ընտրություններում իշխանության սրտի թեկնածուներից մեկն անցնի, Երեւանը վերածվելու է Բաթումիի»

Օգոստոս 04,2023 15:46

Եթե Երեւանի ավագանու գալիք ընտրություններում հաղթի իշխանության թեկնածուն, Երևանի տնտեսությունում թուրքական ներդրումներ կլինեն։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Որդիների կանչ» ՀԿ անդամ Արա Ռոստոմյանը։

«Մենք որեւէ ձեւով Երեւանի քաղաքապետի ընտրություններին չենք մասնակցում, բայց եթե այնպես ստացվի, որ օրվա իշխանության սրտի թեկնածուներից մեկն անցնի, մենք կարծում ենք, որ Երեւանը վերածվելու է Բաթումիի։ Փափուկ ուժ է կիրառվելու, եւ թուրքական գումարները ներդրվում են Երեւանում՝ շինարարության տեսքով։ Եվ պատահական չէ, որ խաղաղության ֆոնի վրա Նիկոլ Փաշինյանը նաեւ Ալիեւի հետ պայմանավորվում է, որ 400 հազարի չափ ադրբեջանցիներ պետք է գան ու վերաբնակեցվեն Հայաստանում։ Մասնավորապես Երեւանում այս շինարարությունը արվում է իրենց համար տներ կառուցելու նպատակով։ Նաեւ, ինչո՞ւ ոչ, ամեն ինչ անելու են, որ Արցախը դատարկվի, եւ արցախցիների համար են արդեն նախօրոք շենքեր կառուցում։ Մեր բոլորիս խնդիրն է, հանրության խնդիրն է, որ Արցախը պետք է պահենք հայկական»,- ասաց նա։

Արա Ռոստոմյանը հավելեց․ «Մեր սփյուռքահայերին չեն թողնում մուտք գործել Հայաստան, բայց թուրքերը վխտում են Երեւանի փողոցներում։ Երկու օր առաջ սփյուռքահայ երիտասարդ աղջկա թույլ չտվեցին մուտք գործել Հայաստան։ Թուրքերն իրենց բարեկամներն են դարձել, հայերը՝ իրենց թշնամիները»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031