Արդյոք ձեզ համար ընդունելի՞ է Արցախի բնակչությանը՝ ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում: Այս հարցին GALLUP International Association-ի իրականացրած հետազոտության համաձայն՝ 1,1 %-ը պատասխանել է միանշանակ այո, 2,7 %-ը՝ ավելի շուտ ընդունելի է, 5,5 %-ը պատասխանել է՝ ավելի շուտ ոչ: Միանշանակ ոչ պատասխանն է տվել 88,9%-ը:
Հայաստանում MPG-ի ղեկավար Արամ Նավասարդյանի խոսքով, փաստորեն,ընդհանուր առնմամբ, Հայաստանի Հանրապետության 94,4%-ը պատասխանել է, որ ընդունելի չի համարում Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելը: Արամ Նավասարդյանի փաստմամբ, այդ ցուցանիշը մայիսին 86,4% էր, իսկ այժմ աճել է, եւ դա կապված է վերջին ամիսների Արցախում առկա կրիտիկական հումանիտար ճգնաժամի հետ, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ