Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը հաստատվեց

Օգոստոս 04,2023 15:30

Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը ձայների մեծամասնությամբ հաստատվել է. ժողովին մասնակցող 201 դատավորից օրակարգի ընդունմանը դեմ է քվեարկել 17-ը։

Այսօր դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է։ Սա արդեն երկրորդ ժողովն է նույն օրակարգով։ Նախորդ՝ հուլիսի 19-ին հրավիրված ժողովը տապալվել էր: Այդ նիստում պետք է ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեր: Դատավորները դեմ էին քվեարկել օրակարգին, քանի որ ԲԴԽ դատավոր անդամի ընտրությանը մասնակցելու համար ծանուցագրեր էին ստացել միայն մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները։

Նախորդ ժողովին ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներն էին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։

Թեկնածուները նույնն են:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031