Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ թե ինչու է Նիկոլ Փաշինյանը շտապում, դա արդեն անհասկանալի է. Անդրանիկ Թևանյան

Օգոստոս 04,2023 14:53

«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի ու Արցախի շահը

Այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը շտապում են Հայաստանի հետ «խաղաղության» պայմանագիր կնքել, հասկանալի է (իրենց շահերի տեսանկյունից): Իսկ թե ինչու է Նիկոլ Փաշինյանը շտապում, դա արդեն անհասկանալի է (Հայաստանի շահերի տեսանկյունից): Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հենց այդ հասկանալի անհասկանալիությունը նկատի ուներ՝ հայտարարելով, որ հապշտապ համաձայնությունը կարող է հանգեցնել հակամարտության:

Մեր խնդիրը հայկական շահերը ռուսական և իրանական շահերի հետ համադրելն է, որպեսզի Արցախը չհայաթափվի, ռուս խաղաղապահները մնան Արցախում, Սյունիքի ողնաշարը չջարդվի և Հայաստանը մնա որպես անվտանգ պետություն: Նիկոլ Փաշինյանն այդ խնդիրները լուծող չէ: Նա չի ուզում և չի կարող լուծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031