Երևան քաղաքում՝
Օգոստոսի 4-ի ցերեկը սպասվում է, 5-ին, 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 6-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ի ցերեկը և երեկոյան, 5-9-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 4-ի ցերեկը շրջանների զգալի, 5-8-ին առանձին շրջաններում մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-6-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով, 5-9-ին աստիճանաբար նույքան կբարձրանա։
Երևան քաղաքի օգոստոսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Կարդացեք նաև
Օդի առավելագույն ջերմաստիճան 40.0°C (2017թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 12.7°C (1988թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.4 °C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ