ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «X»-ի իր միկրոբլոգում՝ (նախկինում՝ Թվիթեր) արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն՝ իր քաղաքական կյանքի առաքելության մասին:
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական կյանքի առաքելությունն էր…», հստակ ցույց է տալիս, թե ինչպես է անպատժելիությունը կանաչ լույս վառում նոր ոճրագործությունների համար։
Միջազգային համայնքը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ կանխելու էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում»,- գրել է Կոստանյանը:
Կարդացեք նաև
Statement of President of #Azerbaijan that "winning war was mission of his life, of his political life..." clearly demonstrates how impunity gives green-light for new atrocity crimes.
— Vahan Kostanyan (@VahanKostanyan) August 3, 2023
Intl community should take immediate action to prevent ethnic cleansing in #NagornoKarabakh. pic.twitter.com/h6mSm3Plss