Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գոնչար. Արևմուտքը «կեղտոտ մեթոդներով» շանտաժի է ենթարկում Հայաստանին և Ռուսաստանի դեմ տրամադրում

Օգոստոս 04,2023 13:50

Արևմուտքի երկրները «կեղտոտ մեթոդներով» շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ վերջինիս տրամադրելով Ռուսաստանի դեմ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ՝ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

Նա նշել է, որ այսօր Մոսկվայի ու Երևանի միջև ձևավորված է «ամուր արտաքին քաղաքական գործակցություն» ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում:

«Եթե խոսենք Երևանի հետ որոշ բացասական պահերի մասին, ապա դրանք պայմանավորված են առաջին հերթին Արևմուտքի չդադարող փորձերով՝ վնասել հայ-ռուսական գործընկերությանը: Գործի են դրվում ցանկացած, այդ թվում՝ միանգամայն կեղտոտ մեթոդներ՝ պատժամիջոցներով շանտաժ, ոչ բարիդրացիական մրցակցություն, ամորֆ խոստումներ, որոնցում, ինչպես հայկական ասացվածքն է ասում, «ավելի շատ ծուխ կա, քան խորոված»»,- ասել է Գոնչարը:

Նա նշել է, որ բոլորը «բազմիցս օրինակներով համոզվել են աշխարհի տարբեր հատվածներում», այդ թվում՝ հետխորհրդային տարածությունում, թե «ինչի է վերածվում արևմտյան «բարեկամությունը»: «Ապավինում ենք մեր հայ բարեկամների խոհեմությանը: Մեր կողմից նախկինի պես տրամադրված ենք բոլոր խնդրահարույց պահերը լուծել դաշնակցայնության ոգով՝ ուղիղ և բաց երկխոսության միջոցով»,- ասել է Գոնչարը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031