Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկաթուղայինի օրը ՀՀ քաղաքացիներն ու հյուրերը մերձքաղաքային հաղորդակցության ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն կստանան

Օգոստոս 04,2023 13:34

Հայաստանի երկաթուղայինները նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ Երկաթուղայինի օրը, որը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը: «Հարավկովկասյան  երկաթուղի» ընկերությունում այս առիթով տեղի են ունեցել տոնական միջոցառումներ:

Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Սևանում աչքի ընկած աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով և նվերներով ՀԿԵ և «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունների ղեկավարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների և ՀԿԵ արհմիության կողմից:

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրեց ընկերության գործունեության ընթացիկ փուլը և շնորհավորեց գործընկերներին տոնի կապակցությամբ: «Չնայած առկա դժվարություններին, Հայաստանի երկաթուղային ոլորտի զարգացման հեռանկարները բավականին դրական են։ Երկրի տնտեսությունը զարգանում է լավ տեմպերով, և երկաթուղայինները զգալի ներդրում ունեն այդ զարգացման մեջ՝ անխափան ապահովելով ՀՀ-ը անհրաժեշտ ապրանքներով։ Զարգանում է նաև մեր ուղևորներին և հյուրերին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչը երկաթուղային փոխադրումներն ավելի գրավիչ և հանրաճանաչ է դարձնում», – իր շնորհավորական խոսքում նշել է Ա. Մելնիկովը:

Միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ ՀԿԵ մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանի «Հայկական երկաթուղիների պատմություն» գրքի շնորհանդեսը՝ նվիրված ՀԿԵ ընկերության հիմնադրման 15 ամյակին:

Ավանդույթի համաձայն, Երկաթուղայինի օրը, այսինքն՝ ս. թ. օգոստոսի 6-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ՀՀ քաղաքացիներին և հյուրերին նվեր կմատուցի մերձքաղաքային հաղորդակցության ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն: Առանց տոմսեր ձեռք բերելու հնարավոր է ուղևորություն կատարել Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արմավիր-Արաքս-Երևան, Երևան-Սևան-Շորժա-Երևան և Երևան-Գյումրի-Երևան երթուղիներով (բացառությամբ էքսպրեսների):

Ընկերությունն օրերս գործարկել է նաև մերձքաղաքային էլեկտրագնացքների տոմսերի առցանց գնման հավելվածը, որը միջազգային հաղորդակցության տոմսերի առցանց վաճառքի գործող համակարգի հետ մեկտեղ կլրացնի ՀԿԵ-ի կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակը։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031