Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանի աջակցության խոսքը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանին
Համազգային այս մեծ ցավերի մեջ տվայտվող մեր հոգիների համար, արդարև, ևս մի ցավագին հարված էր սիրված, աշխարհաճանաչ, շնորհաշատ և եռանդալիր երաժիշտ, ինձ համար Մաեստրո, Սերգեյ Սմբատյանի հետ կատարվածը…
Որպես հոգևորական՝ հանապազ աղոթող եմ արդարության հաստատման համար և հավատում եմ մեր բաղձալի աստվածային արդարության հաղթանակին:
Այս դժվարին և չարախինդ պահին, մանավանդ, սիրելի Մաեստրո Սերգեյ Սմբատյան, Ձեզ հետ եմ, Ձեր ազնիվ Տիկնոջ և զավակների կողքին եմ՝ իմ աղոթքով, իմ մաղթանքներով և պարզ մարդկային իմ ներկայությամբ:
Կարդացեք նաև
Ձեզ համբերություն, երկայնամտություն. մնացեք վեհանձն և հավատարիմ Ձեր հայրենաշեն ու ազգանվեր առաքելությանը:
Ասողիկ աբեղա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան