Լրահոս
Օրվա լրահոսը

Ակբա բանկը և Հայաստանի հաշվապահների ասոցիացիան հուշագիր են ստորագրել

Օգոստոս 04,2023 12:38

Ակբա բանկը և Հայաստանի հաշվապահների ասոցիացիան Ակբա Բիզնես ակումբի շրջանակում ստորագրել են համագործակցության հուշագիր, որով Ակբա բանկը և Հայաստանի հաշվապահների ասոցիացիան կհամագործակցեն Ակբա Բիզնես ակումբի շահառուների՝ ոլորտային իրազեկվածության ապահովման, զարգացման, մրցունակության բարձրացման և շահերի պաշտպանության շուրջ։

Հուշագրի շրջանակում Ակբա Բիզնես ակումբի անդամներին կտրամադրվեն Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի փորձագետ հաշվապահների և աուդիտորների կողմից կազմակերպված «Օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում» ամենշաբաթյա քննարկման արդյունքում մշակված օրենսդրական փոփոխությունների (այդ թվում՝ նոր ընդունված իրավական ակտերի) և նախագծերի վերաբերյալ փաթեթները, որոնք կնպաստեն Ակբա Բիզնես ակումբի շահառուների՝ ավելի արդյունավետ բիզնես վարելու գործընթացին։

Համագործակցության շրջանակում նաև կհավաքագրվեն Ակբա Բիզնես ակումբի շահառուների պրակտիկայում ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտող օրենսդրական խնդիրները, որոնք բարելավվող առաջարկների ձևաչափով կներկայացվեն վարչարարություն իրականացնող պետական մարմիններ:

Ակբա բանկը և Հայաստանի հաշվապահների ասոցիացիան Ակբա Բիզնես ակումբի շահառուների համար կկազմակերպեն նաև աշխատանքային հանդիպումներ՝  ոլորտին առնչվող խնդիրների վերհանման և դրանց լուծումներ գտնելու նպատակով։

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝ 

  • մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
  • դառնալ Ակբա Բիզնես ակումբի անդամ,
  • օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
  • առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին։

 Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։ 

Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031