Լրահոս
Օրվա լրահոսը

16 ուսհաստատություններում կփորձարկվի «ԱԲ (արհեստական բանականություն) սերունդ» դպրոցական փորձարարական ծրագիրը

Օգոստոս 04,2023 12:18

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են «ԱԲ (արհեստական բանականություն) սերունդ» դպրոցական փորձարարական ծրագիրը և այն 16 ուսհաստատությունների ցանկը, որոնցում ծրագիրը կփորձարկվի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոս:

Նախագիծը և փորձարարական ծրագիրը մշակել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը: Դրանք իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ոլորտի կառույցների ու մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ։

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը «ԱԲ սերունդ» նախագծի առաջին բաղադրիչն է, որը փորձարարական ձևաչափով կներդրվի միջնակարգ կրթության երրորդ աստիճան (10-12-րդ դասարաններ) ունեցող ուսումնական հաստատություններում: Այն նպատակ ունի սովորողների շրջանում ձևավորելու մաթեմատիկայի և համակարգչային գիտության հիմքային կարողունակությունները, որոնք անհրաժեշտ են արհեստական բանականության ոլորտում մասնագիտանալու համար: Ծրագրի նպատակն է նաև բարձրացնելու աշակերտների գրագիտությունն ու մոտիվացիան ԱԲ և մաթեմատիկահեն մասնագիտություններում հետազոտական և նորարար ուղով շարունակելու համար, ձևավորել արհեստական բանականության վերաբերյալ բազային կարողունակություններ և գործնական գիտելիքներ:

Փորձարարական ծրագրով սովորողներն ուսումնասիրում են հետևյալ դասընթացները՝ համաձայն ծրագրի օրինակելի ուսումնական պլանի.

  • խորացված մաթեմատիկա` համաձայն «Հանրահաշիվ և մաթ․անալիզի տարրեր» առարկայի նոր չափորոշչի և ծրագրի պահանջների և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի մշակած մեթոդաբանության,
  • մասնագիտական առարկաները (համակարգչային գիտություն (Python ծրագրավորում) և արհեստական բանականություն)՝ որպես ընտրովի առարկաներ՝ համաձայն հիմնադրամի մշակած և նախարարության կողմից երաշխավորված ծրագրերի և մեթոդաբանության,
  • ԱԲ նախագծային ուսուցում։

Փորձարարական ծրագրի ուսումնական պլանով սահմանված մասնագիտական առարկաները հանդիսանում են նոր ներդրված դասընթացներ և չեն փոխարինում հանրակրթական հիմնական ծրագրի ուսպլանով հաստատված առարկաներին։

10-րդ դասարանի ավարտին անցկացվում են մաթեմատիկայի և համակարգչային գիտության (Python ծրագրավորման), 11-րդ և 12-րդ դասարանների ավարտին՝ մաթեմատիկայի և արհեստական բանականության նախագծային ուսուցման ամփոփիչ ստուգողական աշխատանքներ և շնորհվում համապատասխան կրեդիտներ։ 12-րդ դասարանում սովորողներն իրականացնում են նախագծային ուսումնառություն՝ ձևավորելով 3-5-հոգանոց խմբեր։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031