Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է «ԻԳԻԹ» ՍՊԸ պանրի արտադրության առանձին գործառույթը

Օգոստոս 04,2023 11:46

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԻԳԻԹ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գյուղ Ազատան), որի ընթացքում իրականացվել է նմուշառում պանիր «Տիլզիտեր» արտադրատեսակից (արտադրված 15.06.2023 թվականին, խմբաքանակի չափը 20 կգ.) և ներկայացվել լաբորատոր հետազոտության:

Փորձաքննությամբ արձանագրվել է, որ նշված արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին և, համաձայն  «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, համարվում է վտանգավոր սննդամթերք:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԻԳԻԹ» ՍՊԸ պանրի արտադրության առանձին գործառույթը՝ «Տիլզիտեր» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Սահմանվել է ժամկետ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031