Արցախում հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Ադրբեջանն իր հայատյաց քաղաքականությամբ սովի է մատնել 120.000 հայի, այդ թվում 30.000 երեխայի։ Մարդկանց բնականոն կյանքը խաթարված է։ Կտրուկ աճել է հղիության վաղաժամ կորստի ցուցանիշը։ Խանութները դատարկ են։ Ամեն օր մարդիկ սովի պատճառով կանգնում են լուրջ առողջական խնդիրների առաջ, բազմաթիվ երեխաների և մեծահասակների ուշագնացության դեպքեր են գրանցվել։
Առողջապահության ոլորտը նույնպես ծայրահեղ վիճակում է։ Դեղատներում բացակայում են դեղամիջոցներն ու մանկական սնունդը։
Այսքանից հետո ի՞նչ պետք է լինի, որ խոսեք, մարդասեր ազգեր։ Ի՞նչն է լինելու բեկումնային ձեզ համար` հազարավոր մարդկանց մահե՞րը, ցեղասպանությո՞ւնը։
Որտե՞ղ տեսնենք ձեր մարդասիրությունը` լռության ու անտարբերության մե՞ջ։
Կարդացեք նաև
Զարմանալի և անընդունելի է, որ միջազգային հանրությունն անարձագանք է թողնում հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիվ և ցեղասպան քաղաքականությունը։
Անգամ օրեր շարունակ մարդասիրական օգնությունը չի հասնում Արցախի բնակչությանը, Ադրբեջանն արգելում է տրամադրել մարդասիրական միջանցք։
Սպասել ու հուսա՞լ։ Ուշանում են ձեր գործուն քայլերը, պարոնայք…
Օգնեք, որ բացվի կյանքի ճանապարհը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ։
Արցախի ժողովուրդը վաստակել է իր անկախության իրավունքը։ Այսօր էլ, այս դժվար ու ծանր իրավիճակում հայը տեր ու պաշտպան է իր հողին։
Արցախը չի՛ եղել և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Հայաստանի և Արցախի գրողների միությունների անդամ