«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից կլինի պատգամավոր, որը մանդատը վայր կդնի: Ըստ կանոնակարգի՝ հնարավոր է՝ նրան փոխարինի դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ համարում ընդգրկված Թեհմինա Վարդանյանը, որը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ է: «Ժողովուրդ» օրաթերթը Թեհմինա Վարդանյանից հետաքրքրվեց, եթե պահը գա, կվերցնի՞ պատգամավորական մանդատը.
«Նման տեղեկություններ չունեմ:
Մանդատը վերցնելու մասով իրարամերժ զգացումներ ունեմ, փորձում են այդ մասին չմտածել մինչև այդ պահը, որովհետև ընթացքում լինելու է ժամանակ՝ որոշելու մանդատը վերցնել, թե չվերցնել, այդ պահին կմտածեմ, կքննարկեմ ընտանիքիս հետ, ընկերներիս հետ եւ նոր կորոշեմ»,-ասաց նա:
Քրիստինա ՄՈՒՇԵՂՅԱՆ, Հովսեփ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։