Այս պահին Վաղարշակ Հակոբյանը նշել է, թե ավտոմեքենա չունի, սակայն 2018 թվականին ձեռք բերած մեքենան, ըստ 2021 թվականի հայտարարագրի, վաճառել է 7 հազար 900 դոլարով։ 2021 թվականի հայտարարագրում նրա հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 30 մլն դրամ, որից 26 միլիոնը հիփոթեքի գումարն է, որը ձեւակերպված է «ՀայԷկոնոմ» բանկում, իսկ 2022 թվականի հայտարարագրում այդ դաշտում ոչինչ գրված չկա։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 935 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 17 հազար դոլար եւ 11 մլն դրամ։
Նկատենք, որ Վաղարշակ Հակոբյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 234 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից։ Նախորդ տարիների համեմատ՝ նրա աշխատանքի վարձատրությունը գրեթե մեկ միլիոնով աճել է, քանի որ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականություններն է կատարում: Իսկ թե ինչպես է պատգամավորի աշխատվարձով այսքան գումար եւ ունեցվածք կուտակել, իշխանական պատգամավորը խնամքով թաքցրել է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։