Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր այցը Կոռնիձոր փաստում է, որ մինչեւ օրս գործադրված ջանքերը բավական չեն»․ Սյունիքի փոխմարզպետը՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին (ֆոտոշարք)

Օգոստոս 04,2023 00:05

Օգոստոսի 3-ին Կոռնիձոր այցելած Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին Հայաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներն ու Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը ներկայացրել են ստեղծված իրավիճակը։

Նշենք, որ արդեն 9-րդ օրն է, ինչ Հայաստանից Արցախ ուղարկվող հումանիտար օգնությամբ 19 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում։ Երեկ այս բեռանատարներին միացան նաեւ «Գրանդ Քենդի»-ի երկու բեռնատարները։

 Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն  կարդաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը։ Գուտերեշը կոչ է արել կատարել ՄԱԿ-ի դատարանի որոշումներն ու ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Տիկին Սկաունը հույս հայտնեց, այս հայտարարությունը դրական արդյունքների կհանգեցնի։

Իսկ արդեն Գորիսում դիմելով նրանց՝ Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը մասնավորապես նշեց, որ միջազգային գործընկերների այցը Կոռնիձոր փաստում է, որ մինչեւ օրս գործադրված ջանքերը բավական չեն։

«Եվ վստահ եմ, որ այսօրվա ձեր բոլոր դիտարկումները ավելի օբյեկտիվ պատկերացում կտան ձեզ՝ առկա վիճակը ճիշտ ներկայացնելու, եւ կանխելու  հումանիտար այս ճգնաժամը, որ միտում ունի անդառնալի աղետի վերածվելու»,-ասաց Հայկ Հարությունյանը։

Սյունիքի մարզպետի տեղակալի խոսքով՝ դժվար է պատկերացնել, որ 21-րդ դարում մենք կհանդիպենք մի խոսույթի, որն Ադրբեջանն է առաջ քաշում։ «Դա, այսպես կոչված, ինտեգրումն է՝ սովամահության ճանապարհով։ Օրեր առաջ, երբ բեռները շարժվում էին  Սյունիք, սյունեցիները հավատում էին, որ Լեռնային Ղարաբաղում ապրող իրենց քույրերն ու եղբայրները կարժանանան մարդասիրական վերաբերմունքի, եւ կստանան այն»,-նշեց Հայկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ոչ մեկը չի կարող պատկերացնել սահմանից այն կողմ գտնվող մարդկանց վիճակը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031