Օգոստոսի 3-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության Մշակութային կենտրոնում տեղի է ունեցել անվանի լողորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, սուզալողի աշխարհի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանին ՀՀ պետական պարգևի՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի հանձնման արարողությունը։
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր շնորհավորական խոսքում ընդգծել է, որ Շավարշ Կարապետյանն անձնուրացության, խիզախության և ուրիշի դժբախտությանը կարեկից լինելու վառ օրինակ է։
ՌԴ-ում ՀՀ դեսպանություն