Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հացադուլ անող կանանցից մեկը վատացել էր. «Քանի որ սնունդ չէր ընդունել, վատ էր, վիճակը ծանր էր»

Օգոստոս 03,2023 23:30

«Ես եկել եմ աջակցելու նստացույցի մասնակիցներին, առավոտից այստեղ եմ: Հետո տեսա, որ ծանր է հացադուլ անողների վիճակը, իրենց փոխարինեցի: Ե՛վ հոգեպես էին վատ զգում, ե՛ւ ֆիզիկապես: Իրենց հարազատները, հայրենակիցները շրջափակված են Արցախում, ե՛ւ մտածմունքն է ծանր, ե՛ւ քանի որ սնունդ չէր ընդունել, վատ էր, վիճակը ծանր էր: Համոզեցինք, որ գնա»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ նստացույց անող կանանցից մեկը՝ Լիանա Մարտիրոսյանը:

Լիանա Մարտիրոսյանը

Հիշեցնենք, որ արդեն մոտ 2 շաբաթ է՝ «Կանայք հանուն Արցախի» խորագրով նստացույց եւ բողոքի ակցիա է իրականացվում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ:

Հուլիսի 17-ին քաղաքագետ ԱՆուշ Սեդրակյանը եւ բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը նախ մեկօրյա հացադուլ արեցին՝ ի աջակցություն արցախահայության եւ հույս հայտնեցին, որ ակցիան շարունակական բնույթ կկրի, դրան կմիանան այլ կանայք: Այդ օրվանից սկսած՝ կանայք, իրար փոխարինելով, հացադուլ են անում:

Լիանա Մարտիրոսյանն ասաց, որ ինքն Արցախից չի, բայց չի կարող անտարբեր լինել իրավիճակին. «Հիմա բացահայտ ցեղասպանություն է  տեղի ունենում ՄԱԿ-ի կոնվենցիայի բոլոր կետերով, ե՛ւ դեմոնիզացման առումով, ե՛ւ ահաբեկման առումով՝  շրջափակել են, պարենը չի հասնում, նույնիսկ մարդասիրական միջանցքն է արգելափակված: Սա բացահայտ հանցագործություն է: Այս մեր քայլերը նրա համար են, որ միջազգային կառույցները վերլուծեն, չկարծեն, թե հաշտվել ենք ու չենք հասկանում, թե ինչ է կատարվում: Մենք պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին: Սա բարձրաձայնելու միջոցներից մեկն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031