Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ի աշխատակիցը մոտեցել է ու ասել՝ մենք ձեզ հետ ենք, բայց այս պահին ոչ մի բան անել  չենք կարող». Լարա Սեւումյան

Օգոստոս 03,2023 22:24

Արդեն մոտ 2 շաբաթ է՝ «Կանայք հանուն Արցախի» խորագրով  նստացույց եւ բողոքի ակցիա է իրականացվում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ:

Հուլիսի 17-ին քաղաքագետ ԱՆուշ Սեդրակյանը եւ բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը նախ մեկօրյա հացադուլ արեցին՝ ի աջակցություն արցախահայության եւ հույս հայտնեցին, որ այս ակցիան շարունակական բնույթ կկրի, դրան կմիանան այլ կանայք:

Այսօր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նստացույց էր անում արցախցի Լարա Սեւումյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ցույցի նպատակն այն է, որ բացվի Արցախի ճանապարհը եւ շրջափակման մեջ հայտնված մարդիկ փրկություն գտնեն. «Չգիտեմ՝ մեր ակցիան ի՞նչ արդյունք կտա, ե՞րբ կտա, բայց հույս ունեմ, որ գոնե ինչ-որ արդյունքի կգանք: Հացադուլը հայտարարված էր մեկօրյա, բայց երկու շաբաթ շարունակվում է, տարբեր մասնագիտության տեր կանայք, նույնիսկ կրծքով կերակրող մայրիկներ են այստեղ  լինում երեխաների հետ՝ ի զորակցություն մեր հայրենակիցների: Արցախում մանկահասակ երեխաները, հղիները թերսնուցում ունեն, լուրջ խնդիրներ առջեւ են կանգնած, ընդհուպ՝ մինչեւ ուշաթափություններ, մահացությունների քանակն է ավելացել: Իսկ ՄԱԿ-ն ունի գործիքակազմ՝ դա կանխելու: ՄԱԿ-ն իր գործառույթները չի իրականացնում, ու եթե չգործող կառույց են, ի՞նչ գործ ունեն այստեղ: Թող բարի լինեն կա՛մ կատարեն իրենց գործառույթները, կա՛մ թողնեն հեռանան»:

Հարցրեցինք՝ եթե ՄԱԿ-ի գրասենյակը փակվեց, ի՞նչ ենք շահելու, նա պատասխանեց. «Չգիտեմ ինչ ենք շահելու, բայց հույսներս չի լինի նրանց վրա: Միջազգային կառույցները, աշխարհի գերտերությունները անուշադրության են մատնել արցախցիների խնդիրը, իրենց համար ոնց որ չլինենք»:

Լարա Սեւումյանը պատմեց, որ ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ, ներսուդուրս անելիս, երբ տեսնում են իրենց, մոտենում են. «Քչերն են, որ  արձագանքում են: Նախորդ օրերին մոտեցել են, ուղղակի հարցրել՝ ինչպե՞ս եք, թեթեւակի լսում են ու ասում, որ կոնկրետ  իրենց գործառույթների մեջ դա չի մտնում, վերեւներից պետք է ինչ-որ ուղերձ ստանան: Կամ ասում են՝ իրենց գլխավոր գրասենյակը չի այստեղ: Մի անգամ եղել է, որ իրենց աշխատակիցը մոտեցել է ու ասել՝ մենք ձեզ հետ ենք, բայց այս պահին ոչ մի բան անել  չենք կարող: Մարդկայնորեն աջակցում են, բայց գնահատական չեն տալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031