ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ծավալված քննարկման ժամանակ Շվեյցարիայի ներկայացուցիչը, անդրադառնալով հակամարտությունների պատճառով աշխարհում պարենային ճգնաժամի խնդրին, խոսել է նաեւ Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման մասին, նկատելով, որ երբեմն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում իրականացնել իր մարդասիրական առաքելությունը, ինչպես, օրինակ, Լաչինի միջանցքի արգելափակման պարագայում, եւ կոչ է արել ներկաներին քայլեր ձեռնարկել, որպեսզի պարենի մատակարարումներն իրականացվեն առանց խոչընդոտների։