Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս օրերին հերթական ներկայացմանն է նախապատրաստվում: Արցախյան բեմ է վերադառնալու «Գիշատիչների խնջույքը»: Ընտրությունը պատահական չէ: Ստեղծագործությունը պատմում է 2-րդ աշխարհամարտի տարիներին օկուպացված Փարիզում ապրող ընկերների ու դժվար իրավիճակում՝ մարդկային որակները պահելու դժվարությունների մասին: