Համայքների խոշորացման գործընթացով պայմանավորված՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից սպասարկվող մի շարք բնակավայրեր անցել են մի տարածքային կենտրոնից մեկ այլ կենտրոնի սպասարկման տարածք:
Ըստ այդմ՝
• Արարատի մարզի՝ Ավշար, Արարատ, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Պարույր Սևակ, Ուրցալանջ, Լանջառ, Նոյակերտ, Սուրենավան, Տիգրանաշեն, Վարդաշատ գյուղերի բնակիչներին Վեդու տարածքային կենտրոնի փոխարեն կսպասարկի ՄՍԾ Արարատի տարածքային կենտրոնը (հասցե՝ Շահումյան 34),
• Արագածոտնի մարզի Շամիրամ և Մելիք գյուղերի բնակիչներին Աշտարակի և Ծաղկահովտի տարածքային կենտրոնների փոխարեն անհրաժեշտ սոցիալական ծառայություններ կտրամադրեն ՄՍԾ Թալինի և Ապարանի տարածքային կենտրոնները (հասցեներ՝ Գայի 1, Բաղրամյան 26),
Կարդացեք նաև
• Արմավիրի մարզի Ակնալիճ, Տարոնիկ և Մյասնիկյան գյուղերի շահառուներին Վաղարշապատի և Բաղրամյանի տարածքային կենտրոնների փոխարեն կսպասարկի ՄՍԾ Արմավիրի տարածքային կենտրոնը (հասցե՝ Աբովյան 137/1),
• Կոտայքի և Արագածոտնի մարզերի Նոր Երզնկայի բնակիչներին Եղվարդի տարածքային կենտրոնի փոխարեն այժմ սոցիալական ծառայությունների կտրամադրի ՄՍԾ Աշտարակի տարածքային կենտրոնը (հասցե՝ Վ․ Պետրոսյան 69/1),
• Շիրակի մարզի Հողմիկ գյուղի բնակիչներին Աշոցքի տարածքային կենտրոնի փոխարեն անհրաժեշտ սոցիալական ծառայություններ կտրամադրի ՄՍԾ Ամասիայի տարածքային կենտրոնը (հասցե՝ Ամասիա 25, շ․ 4),
• Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն և Հերհեր գյուղերի բնակիչներին Ջերմուկի տարածքային կենտրոնի փոխարեն կսպասարկի ՄՍԾ Վայքի տարածքային կենտրոնը (հասցե՝ Շահումյան 16)։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ