Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասում բանակցությունների հարցերով հատուկ բանագնաց Լյուիս Բոնոյին:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում ընթացիկ իրավիճակը և հեռանկարները:
Բայրամովը կրկին պնդել է, որ Հայասատանը չի հետևում իր զինված ուժերը Լեռնային Ղարաբաղից լիարժեք դուրս բերելու պարտավորություններին, հավակնություններ է ներկայացնում Ադրբեաջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ինչպես նաև խոչընդոտում է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը:
Նա նաև ասել է, որ իրենց առաջարկը՝ Աղդամով օգնություն տրամադրելու վերաբերյալ շարունակում է մնալ ուժի մեջ, իսկ պնդումները, որ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում հայ բնակչությանը և անօրինական կերպով անցակետ է տեղադրել, «անհիմն են»: Բայրամովը նաև ասել է, որ անթույլատրելի է Հայաստանի միջամտությունը «հայ բնակչության վերաինտեգրման» գործում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը