Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջափակման հետևանքով հետևանքով հունվար-հուլիս ամիսների բյուջեի պլանային առաջադրանքները թերակատարվել են

Օգոստոս 03,2023 17:59

2023 թվականի հունվար-հուլիս ամիսների հարկային եկամուտների և տուրքերի ամփոփ ցուցանիշներ

​▫️2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման, իսկ 2023 թվականի հունիսի 15-ից ամբողջական պաշարման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված տնտեսավարող սուբյեկտների շրջանում շարունակվել են գործունեության մասսայական դադարեցումները, վարձու աշխատողների աշխատանքից ազատումները, ինչի հետևանքով 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների բյուջեի պլանային առաջադրանքները թերակատարվել են։

Մասնավորապես, նախնական տվյալներով 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 16,4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 26,0 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 63.1 տոկոս կամ պակաս 9,6 մլրդ դրամով:

Հուլիս ամսում հավաքագրված եկամուտները պլանային առաջադրանքի համեմատ թերակատարվել են 54.6 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 2,5 մլրդ​ դրամ:

ԱՀ Պետական եկամուտների կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031