Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են հարթել տարաձայնությունները և առաջընթաց են գրանցել բանակցություններում: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում:
«Տեղի ունեցած բանակցությունների ընթացքում կողմերը կարողացել են հարթել տարաձայնությունները և առաջընթացի հասնել ապագա խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի մի շարք հոդվածների վերաբերյալ»,- ասել է Բայրամովը:
Նա նշել է, որ «այս վճռական պահին» միջազգային հանրության համար, ինչպես երբեք կարևոր է «մերժել Հայաստանի կողմից ձեռնարկվող շահարկումները և համոզել Երևանին, ի վերջո, դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը խաթարող գործողությունները, զերծ մնալ նրա ներքին գործերին միջամտելուց և դրա փոխարեն բարեխղճորեն մասնակցել պատերազմից հետո հարաբերությունների կարգավորման բանակցություններին»:
Բայրամովը պնդել է, որ Ադրբեջանը հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Այդ կապակցությամբ Ադրբեջանը նախկինի պես ապավինում է միջազգային հանրության աջակցությանը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման շարունակվող գործընթացին»,- ասել է Բայրամովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ