Լրահոս
Օրվա լրահոսը

«Կռիվը ԱՕԿՍ-ի շենքի համար է գնում՝ Աբովյան 3 հասցեում գտնվող»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Սմբատյանների կալանավորման մասին

Օգոստոս 03,2023 17:26

«Ես զզվում եմ լալահառաչ տեքստերից, ինձ համար նողկալի է ֆեյսբուքում բարձրացված այս ողբը կոնկրետ գործողություններ անելու փոխարեն։ Առանց լալահառաչ տեքստերի ասում եմ՝ սա սով է, աղետ է, մարդիկ մեռնում են Արցախում։ Միջազգային հանրություն, Կարմիր խաչ, ձեր քթի տակից մարդու են առևանգում»,- «Հայելի» ակումբի ուղիղ եթերում վրդովվեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Անդրադառնալով Հակարի կամրջի մոտ Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը՝  Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Միգուցե Վագիֆ Խաչատրյանն այնպիսի ֆիզիկական ու հոգեբանական վիճակում է գտնվում, որ դրա համար էլ հրաժարվում է տեսակապով խոսել իր ընտանիքի հետ։ Վագիֆ Խաչատրյանի առևանգման և բոլոր առևանգումների համար պատասխան եք տալու։ Արայիկ Հարությունյան, Ձեզ էլ է առևանգելու Ալիևը ու լավ է անելու։ Պիտի հասկանաք՝ ՀՀ իշխանության հետ Արցախը հանձնելու` ձեր դուետը հասցրել է Արցախն այս վիճակին»։

Այն, որ Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Հայաստանի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը հասնի Արցախ, Նաիրա Զոհրաբյանն այս մասին ասաց․ «Ինձ համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը թույլ չի տալու այդ հումանիտար բեռի անցումը։ Ես սադիզմ եմ համարում դա․․․ Թողեք ձեր կապիկությունները, շոուները սոված արցախցիներին նվաստացնում են։ Ես էլ կարող եմ մի քանի տոննա վաֆլի ուղարկել, բայց նման սադիզմ չեմ անի՝ հրաշալի հասկանալով, որ Ադրբեջանը թույլ չի տալու առնվազն Լաչինի միջանցքով այդ բեռն անցկացնել»։

Անդրադառնալով Սմբատյանների կալանավորմանը՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Ընտրել կալանքը՝ խափանման միջոց Սմբատյանների նկատմամբ բացարձակապես անընդունելի է։ Եթե անգամ խախտենք անմեղության կանխավարկածը և ընդունենք, որ քաղաքի կենտրոնում շենքեր են յուրացրել, ապա պետք է ասել, որ կռիվը ԱՕԿՍ-ի շենքի համար է գնում՝ Աբովյան 3 հասցեում գտնվող, ինչը, ըստ տարբեր գնահատականների՝ շատ տարիներ առաջ 550 միլիոն դոլարով ձևակերպվել է Հասմիկ Պողոսյանի ազգականի անունով, տեղափոխվել օֆշորային մի հաշվի, հիմա ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլի կամ նրան կից օլիգարխներից մեկին պետք է այդ շենքը։ Մնացածն անլուրջ խոսակցություն է։ Կռիվը Երևանի կենտրոնում գտնվող ամենահյութալի կտորի, թիվ մեկ պատմամշակութային շենքի համար է։ Երևի ըստ օդում կախված լուրերի՝ Արմեն Սմբատյանը հրաժարվել է այդ շենքը տալ նիկոլականությանը, ինչի արդյունքում հայր և որդի զրկվեցին երկու ամսով ազատությունից։ Բայց եկեք նրանցից քաղկալանավորներ չսարքենք՝ խոնարհումս Սերգեյ Սմբատյանին։ Որոշները փորձում են ասել, որ հուլիսի 9-ին՝ Սերգեյ Սմբատյանն Արցախին նվիրված համերգ է արել, դրա համար է։ Ամոթ է՝ նման ծիծաղելի բաներ մի ասեք։ Սերգեյ Սմբատյանն, օգտագործելով իր համաշխարհային համբավն, ամեն ինչ կարող էր անել Արցախի համար։ Նա և նրա նմանները ոչինչ չեն արել»։

Նաիրա Զոհրաբյանը հիշեց, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, երբ իրենք ընդդիմություն էին, պետք էր, որ կանխեին երկու հակահայկական նախագիծ, ինչի համար այդ գործընթացներում ներքաշել էին նաև Էմիլ Կուստուրիցային․ «էմիլ Կուստուրիցան այնքան բան փորձեց անել այդ նախագծերը կանխելու համար, ռեժիսորներ, դիրիժորներ։ Ինչ արվել է ձեր հանդեպ, Սմբատյաններ, անարդար է, նույնիսկ, եթե այդ շենքերը կոպեկներով յուրացրել եք, դա տնտեսական հանցագործություն է, ինչի համար կալանքը՝ որպես խափանման միջոց չպիտի ընտրվեր։ Բայց երբ ձեզնից փորձում են քաղհալածյալներ ստանալ, անթույլատրելի է։ Դուք կարող էիք ձայն բարձրացնել՝ որպես Ռուսաստանում և Իսրայելում ՀՀ նախկին դեսպան, բայց Դուք անգամ ծպտուն չեք հանել, Ձեր հանրահռչակ տղան, որ կարող էր համաշխարհային աղմուկ բարձրացնել, ծպտուն չեք հանել, հանկարծ չհավակնեք քաղաքական հալածյալի դափնիներին։ Ես ամեն ինչ անելու եմ, որ Ձեր ու Ձեր որդու խափանման միջոց կալանքը փոխվի, բայց ամեն ինչ անելու եմ նաև, որ եթե եղել է տնտեսական հանցագործություն, եթե Աբովյան փողոցի սրտում գտնվող պատմամշակութային շենքը Ձեր սեփականությունն է, Հասմիկ Պողոսյանի՝ գոյություն չունեցող ազգականի անունով ձևակերպված, վերադարձվի պետությանը։ Անարդար է, որ ձեր հանդեպ կալանքն ընտրվել է՝ որպես խափանման միջոց, բայց անարդար է նաև, որ Ձեր ձայնը, որպես ժամանակին Փոլադ Բյուլբյուլօղլու լավագույն ընկեր, որը կարող էր լսելի լիներ, Դուք լռել եք, ինչպես լռում են Էդուարդ Թոփչյանը, Տիգրան Մանսուրյանը, Արտավազդ Փելեշյանը, Հովհաննես Չեքիջյանը և մյուսները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031