Փաստաբան Արմեն Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը
Շուրջ մեկ ժամ հացի հերթում կանգնելուց հետո հացի փուռի մուտքի դիմաց իրարանցում նկատեցի, բոլորը փորձում էին ինչ-որ մեկին փրկել։ Հոծ բազմության մեջ նկատեցի այս երեխային, որն ուշագնաց էր եղել, և սա արդեն որերորդ միջադեպն է Ստեփանակերտի հերթերում։
Շենքի բնակիչները հաշված վայրկյանների ընթացքում, մեկը քաղցր թեյով բաժակը, մյուսը հաց ու պանիրը, երրորդն էլ`տանն պահած մի քանի կոնֆետը ձեռքներին, մոտեցան և հյուրասիրեցին երեխային։
Սա է այսօրվա Արցախը, իսկ «քաղաքակիրթ» աշխարհը նիրհում է խորը քնի մեջ։
Կարդացեք նաև