Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան․ «Որքան շրջափակումն երկարում է, այնքան ավելի դժվար է տարբերակել տեղափոխման խիստ կարիք ունեցող եւ առողջական արդեն լուրջ խնդիրներ ունեցողներին»

Օգոստոս 03,2023 15:01

«Իրավիճակն Արցախում բավականին կրիտիկական է այնտեղ գտնվող պացիենտների համար, ովքեր կարիք ունեն ավելի նեղ մասնագիտացված ծառայության։ Որքան երկարում է շրջափակումն, այնքան ավելի դժվար է տարբերակել տեղափոխման խիստ կարիք ունեցող կամ առողջական արդեն լուրջ խնդիրներ ունեցողներին, որոնք ունեն դեղորայքի, բժշկական միջամտության կարիք»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ կառավարության աշխատանքներն ուղղված են նրան, որ մարդասիրական բեռը, որը մի քանի օր է՝ գտնվում է Կոռինձորում, Հակարիի կամրջի մոտակայքում, կարողանան անցկացնել Արցախ։

Հումանիտար բեռում առկա է համապատասխան դեղորայք, նաեւ՝ մանկական կաթնախառնուրդ։ Այսօր, բնականաբար, Արցախում մանկական կերի կարիք կա։ Նախարարի խոսքով՝ նախարարության մասնագետներն աշխատում են Արցախի գործընկերների հետ, մայրիկներին հնարավորինս հոգեբանական եւ այլ աջակցություն են ցուցաբերում, որպեսզի կրծքով կերակրումը հնարավորինս օժանդակ լինի, եւ քիչ կարիք լինի կաթնախառնուրդների։

Ավանեսյանի ներկայացմամբ՝ Արցախում օրինակ՝ հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդը, որը պետք է շաբաթական երկու-երեք անգամ ստանա տվյալ ծառայությունը, ու չկա տրանսպորտ, դեղորայք եւ այլն, եթե դրանք չստանա, ապա նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ։

«Մենք բոլոր խողովակներով առկա փաստական տվյալները փոխանցում ենք մեր միջազգային գործընկերներին, նկարագրում իրավիճակը, պահանջներ ենք դնում միջազգային կառույցների առաջ՝ իրենց մանդատի շրջանակներում իրավիճակին օր առաջ լուծում տալու համար։ Կարմիր խաչի մանդատն է նման իրավիճակում հիվանդներ կամ հումանիտար բեռ տեղափոխելը, սակայն նրա աշխատանքները հիմա պարալիզացված են»,-ասաց նախարարը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031