«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը
Ալիևն ասում էր հայերը քոչվոր շներ են, որոնց պետք ա քշել էնտեղ, որտեղից եկել են։ Դրան ի պատասխան, էստեղ ամենախելացիներ ու ամենաիրատեսներ ունեինք, որոնք ասում էին, թե մենք ենք մեղավոր, պետք է բարիշենք էդ մարդկանց հետ․ ստիպված ենք։ Մեր ամեն նահանջին Ալիևը էլ ավելի պահանջներ ներկայացրեց։
Ամենախելացիները, ամենաիրատեսները ու համատեղությամբ նաև ամենահումանիստներն են ու ամենախաղաղասերները, պնդում էին, թե լուծումը մեր մարդկանց Հայաստան էվակուացնելն ու հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելն ա։
Վերջին երկու օրը ցույց տվեց, որ դա էլ լուծում չի․ ամեն նահանջից հետո դու նույն կոտրած տաշտակի առաջ ես կանգնում՝ դիմադրելու ավելի նվազ ռեսուրսով, քան ունեիր մինչ էդ պահը։ Ալիևը բոլոր շանսերն ունի մեզնից քաղաքական ազգ կերտել՝ մի բան, որ չի հաջողվել ոչ մի բանի ու ոչ մեկին։ Շուտով մենք բոլորս շանս ենք ստանալու հասկանալ, որ իրավունքները զիջելը չի կարող լուծում լինել, այլ պետք ա պայքարել ու նվաճել իրավունքները, այդ թվում՝ պետություն ունենալու իրավունքը։
Կարդացեք նաև