Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարսափելի է, որ Ադրբեջանը խստացնում է Լաչինի միջանցքի յոթամսյա շրջափակումը». կոնգրեսական Էշուն ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Օգոստոս 03,2023 13:41

Խստորեն դատապարտում եմ Արցախում մարդածին հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված Ադրբեջանի ջանքերը ու ևս մեկ անգամ ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ եմ անում օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու իրենց դաժան գործողությունների համար: Այս մասին X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն:

«Սարսափելի է, որ Ադրբեջանը խստացնում է Լաչինի միջանցքի յոթամսյա շրջափակումը՝ արգելելով 400 տոննա խիստ անհրաժեշտ սննդամթերքի և դեղորայքի տեղափոխումն Արցախ»,- գրել է կոնգրեսականը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031