«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Անհայտ անձինք, փաստորեն, կարող են անարգել մոտենալ Երևանի մի զգալի հատվածին սնուցող ջրագծին և վնասել այն։ Նույն հաջողությամբ այդ անհայտ անձինք կարող են վնասել հոսանքի լարերը, գազատարները, ինտերնետ մալուխներ և նման կենսական նշանակության ենթակառուցվածքներ։
Չնայած, եթե քաղաքային այս իշխանությունները չեն կարողանում վերահսկել շինարարության, բարեկարգման, ճանապարհաշինության, առողջապահության և մյուս բոլոր ոլորտների ամենատարրական գործընթացները, զարմանալի կլիներ, որ նրանք ի վիճակի լինեին ապահովել մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները։
Սա հերթական անգամ խոսում է միայն ու միայն այն մասին, որ Երևանի գործող իշխանությունը կիլոմետրերով հեռու է քաղաքային կառավարումից։ Ավելին, նրանք ոչ միայն ունակ չեն կառավարելու, այլև կառավարման ղեկին լինելով՝ իրենք իսկ արդեն լուրջ վտանգ են ներկայացնում։
Կարդացեք նաև
Քաղաքային իշխանության անգրագետ, անպատասխանատու և փնթի կառավարման հետևանքով երևանցին ամեն օր նոր խնդրի է բախվում: +40 և ավելի ջերմաստիճանի պայմաններում մարդիկ օրերով ջուր չունեն ու պատճառը այն անվերահսկելի քաոսն է, որը ստեղծել են այս իշխանություններն իրենց շինարարատենչ ագահությամբ:
Քաղաքային կառավարիչների անկարողությունը լրջագույն սպառնալիք է դարձել մեր անվտանգությանը: